«Զորամասերի հրամանատարները մինչև հիմա մի կոպեկի բյուջե չեն ունեցել, որ ծորակի և լամպի ծախս հոգան». Նիկոլ Փաշինյան
126 դպրոցների հետ կապված կան քրեական գործեր, որոնցով 222 մարդ, դպրոցի տնօրենների հետ որևէ կապով կապված, ձևակերպված է եղել, բայց չեն գնացել աշխատանքի։ Միայն այս գործերով 350 միլիոն դրամի կարգի պետությանը վնաս է պատճառվել։
Այս մասին այսօր 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։
«Այն, որ մենք բարձրացրել էինք աշխատավարձը, մեզ ասում էիք, որ՝ քիչ եք բարձրացրել, բայց մենք նաև այդ գողացողների աշխատավարձն էինք բարձրացրել։ Հիմա քի՞չ է, թե՞ շատ. շատ ենք բարձրացրել գողացողներինը։ Պետք է այս երևույթներն արմատախիլ անենք, որ մեր բարձրացրածն էլ երևա, չնայած՝ տեղեր կան, որտեղ շատ էլ լավ երևում է»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ որպես օրինակ բերելով բանակում կատարված փոփոխությունները։
«Զինվորականների պարագայում շատ կոնկրետ, շոշափելի և տեսանելի է աշխատավարձի բարձրացումը։ Բանակում հսկայական բարեփոխումներ են տեղի ունենում։ Մինչև հիմա մեր զորամասերի հրամանատարները չեն ունեցել մի կոպեկի բյուջե, որ, ենթադրենք, մի հատ լամպ է վառվում, կամ մի հատ ծորակ է փչանում, մի կոպեկ բյուջե չեն ունեցել և ստիպված են եղել հազար ձևի չգիտեմ ինչեր անեն, որ այդ պրիմիտիվ ծախսերը կարողանան հոգան։ Այսօր մենք մեր հրամանատարներին ամեն ամիս տալիս ենք ընթացիկ՝ չկանխատեսված ծախսերի համար գումար, և ամեն ինչ անում ենք, որ մեր հրամանատարությունը կենտրոնանա իր գործի՝ մարտական պատրաստության, անվտանգության և անվտանգության օպերատիվ վերահսկողության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում