Ալիևն արձակել է խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արձակել է խորհրդարանը եւ Միլի մեջլիսի (խորհրդարան) արտահերթ ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին: Համապատասխան կարգադրությունը դեկտեմբերի 5-ին տարածել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 2-ին հայտարարել էր ինքնարձակման մասին եւ այդ կապակցությամբ առաջարկություն ուղարկել պետության ղեկավարին արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով:
«Արձակել Ադրբեջանի խորհրդարանը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել փետրվարի 9-ին»,-ասված է պետության ղեկավարի կարգադրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: