Hyundai Motor-ը 17 մլրդ դոլար կներդնի էլեկտրամոբիլների արտադրության մեջ
Hyundai Motor ընկերությունը, որը հարավկորեական խոշորագույն ավտոարտադրողն է վաճառքների ծավալով, մինչեւ 2025 թվականը 61 տրլն վոն (51 մլրդ դոլար) կներդնի արտադրության զարգացման գործում: Այդ մասին ասված է ընկերության ղեկավարության՝ դեկտեմբերի 4-ին հրապարակված հայտարարության մեջ։
Ընդգրկուն ներդրումների նպատակը գոյություն ունեցող բիզնեսի մրցունակության բարձրացումն է եւ նոր հնարավորությունների ստեղծումը ապագայի տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների հաշվին: Մասնավորապես, 20 տրլն վոնը (17 մլրդ դոլար) կծախսվի անօդաչուների եւ էլեկտրական ավտոմոբիլների մշակման, կատարելագործման ու արտադրության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: