Բաժիններ՝

Ջոկովիչը հիացած է Ֆեդերերով

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հիացմունքով է խոսել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խաղին մասին, որին զիջել է ATP ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում:

«Ես իրապես հիացած եմ Ֆեդերերով և նրանով, թե ինչ է նա անում կորտում: Տարիների ընթացքում նրա ձեռքբերումները և այն, ինչը այժմ է անում, ֆենոմենալ են: Նա իմ հիացմունքի առարկան է և իմ կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը»,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP տարվա ամփոփիչ մրցաշարի հերթական խաղում երկու սեթում գերազանցել է սերբ Նովակ Ջոկովիչին` 4:6, 4:6 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930