Բաժիններ՝

Բունդեսթագում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը պաշտպանել ԱՄՆ-ի պատժամիջոցներից

Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավորները կառավարությանը կոչ են արել ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանել եվրոպական այն ընկերությունները, որոնք զբաղված են «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի նախագծում։ Պատգամավորները նախագիծը համարել են «էներգամատակարարման անփոխարինելի բաղադրիչը Գերմանիայում» եւ նշել, որ դրա իրագործումն առաջին հերթին համապատասխանելու է Գերմանիայի եւ Եվրոպայի շահերին:

«Հյուսիսային հոսք-2»-ի շահագործման հետ կապված բոլոր հետաձգումները սպառնում են Գերմանիայի էներգամատակարարմանը, նա պետք է խուսափի: Դաշնային կառավարությունը եվրոպական մյուս երկրների հետ միասին պետք է միջոցառումներ պատրաստի, որոնք պատժամիջոցներն անարդյունավետ կդարձնեն»,-ասված է ուղերձում:

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամները կոչ են արել իշխանությանը՝ Գերմանիայի զարգացման բանկից միջոցներ պահեստավորել խողովակաշարի եւ ենթակառուցվածքի շինարարության ծախսերի ավելանալու եւ հետաձգումների դեպքում:

«Հյուսիսային հոսք-2»-ը 9,5 մլրդ եվրո արժողությամբ խողովակաշար է, որը ենթադրում է երկու գազագծերի կառուցում Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա:

Հոկտեմբերի վերջին Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում: Այդ մասին ասված է Դանիայի էներգետիկական գործակալության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:

Դանիան վերջին երկիրն էր մնում, որը հրաժարվում էր գազատարի կառուցման թուլտվություն տալ: Դրա պատճառով Ռուսաստանի իշխանությունները հնարավոր էին համարում «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման սկզբնական ժամկետների հետաձգումը, սակայն այդ մասին պաշտոնապես չէր հաղորդվում: Գազատարը պետք է շահագործման հանձնվի 2019 թվականի վերջին:

Ավելի վաղ գազամուղի կառուցման թույլտվություն էին տվել ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել էր միայն Դանիան:

«Հյուսիսային հոսք-2»-ին դեմ հանդես են գալիս մի քանի երկրներ, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը կարող է կորցնել ռուսական գազի տանանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն առաջ է մղում Եվրոպա իր հեղուկացված բնական գազի արտահանման հավանոտ պլանները:

Բացի այդ, Լատվիան, Լիտվան եւ Լեհաստանը համատեղ հայտարարել են, որ հավանություն չեն տալիս նախագծի իրագործմանը. դրանց ղեկավարները վստահ են, որ այն քաղաքական է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս