Բաժիններ՝

«Սիրտս խառնում է VAR-ից։ Համակարգը սպանում է խաղն իր ներկայիս տեսքով»․ Լինեկեր

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը քննադատել է տեսանկարահանող համակարգի աշխատանքը Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի՝ «Էվերթոնի» և «Տոտենհեմի» միջև (1:1) խաղի ընթացքում:

«VAR-ից իմ սիրտը խառնում է: Համակարգը սպանում է խաղը ներկայիս տեսքով: Այն օգտագործվում է դատելու խաղը, և ոչ թե՝ որպես ֆոնային ինչ-որ բան, որն անհրաժեշտ էր ակնհայտ սխալը շտկելու համար: Հիմա համակարգը միայն խանգարում է»,-գրել է Լինեկերը:

«Էվերթոնի» և «Տոտենհեմի» միջև կայացած խաղի ընթացքում Լինեկերը դժգոհություն է հայտնել այն մասին, թե որքան ժամանակ է պահանջվում VAR-ի հետ խորհրդակցությունների ընթացքում որոշումներ կայացնելու համար:

«Եթե դա այդքան ժամանակ է պահանջում, ապա դա ակնհայտ և ոչ ակնհայտ սխալ չէ»,- գրել է նա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս