Ջոկովիչը Տոկիոյի մրցաշարի եզրափակչում է
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Տոկիոյի ATP մրցաշարի եզրափակիչ: Տոկիոյի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակչում Ջոկովիչի մրցակիցը Բելգիայից Դեյվիդ Գոֆենն էր: 1 ժամ 31 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստն առավելության հասավ երկու սեթերում` 6:3, 6:4 հաշվով:
Եզրափակչում, որի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Ջոկովիչը կմրցի Ավստրալիայից Ջոն Միլմանի հետ: