Բաժիններ՝

Ճապոնիայում հրաբուխը 600 մետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել

Ճապոնիայի Կյուսյու կղզում Ասո հրաբխի խառնարաններից մեկի վրա մայիսի 3-ին ծխի ու մոխրի քուլաներ են հայտնվել 600 մետր բարձրության վրա: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:

Նրա տվյալներով՝ Նակադակե-1 խառնարանին 1 կիլոմետրից ավելի մոտենալը գտանգավոր է կյանքի համար, թեեւ ժայթքումը մեծ չի համարվում:

Վնասի կամ տուժածների վերաբերյալ հաղորդումներ առայժմ չեն ստացվել:
NHK հեռուստաընկերության կայքում ուղիղ հեռարձակում է իրականացվում հրաբխի մերձակա վայրից, որտեղից երեւում են ծխի քուլաները եւ ավտոկայանատեղին՝ դրա ֆոնին:

Ավտոմեքենաները հեռանում են կայանատեղիից, սակայն շրջակայքում երեւում են ոչ քիչ թվով մարդիկ, որոնք հրաբխից գնում են դեպի իրենց ավտոմեքենաները:

Վերջին անգամ աշխարհի խոշորագույն հրաբուխներից մեկը՝ Ասոն, ժայթքել է ապրիլի կեսին: Հրաբխից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Իկատա» ատոմային էլեկտրակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031