Նոտր Դամի վերականգնումը կարող է հինգ տարուց ավելի տևել. Ֆրանսիայի մշակույթի նախարար
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը, որը տուժել է հրդեհից, կարող է տեւել հինգ տարուց ավելի, որն այդ աշխատանքների համար հատկացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը մայիսի 2-ին Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում:
«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես հինգ տարուց ավելի, այնպես էլ դրանից պակաս ժամկետում: Գլխավորն այն է, որ ամեն ինչ կատարվի հանգամանորեն: Բայց միանգամայն ակնհայտ է, որ հարկ կլինի այդ աշխատանքները կատարել բարձր տեմպով, որպեսզի տաճարը հնարավորինս արագ վերադարձնենք հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- հայտարարել է Ռիեստերը:
Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության կողմից ներկայացված օրինագծին, որը մայիսի 10-ին կքննարկվի Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում է մի ամբողջ շարք նորմատիվային ակտերի վերացում, որպեսզի ավելի արագ կատարվի վերականգնումը, «ազգային սեփականության պաշտպանության ոչ մի դրույթ չի խախտվի»: «Ես դրա երաշխավոր եմ հանդես գալիս»,- ընդգծել է մշակույթի նախարարը:
«Կկազմվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների մի ամբողջ ընկերություն, որպեսզի վերականգնումը դառնա լավագույնը բոլոր հնարավորներից»,- ասել է Ռիեստերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: