Բաժիններ՝

«Կյանքը սցենար չէ. Այն նորից չես գրի։ Ափսոս»

Գեորգի Դանիելիայի անկեղծ մտքերը

Ապրիլի 4-ին կյանքից հեռացավ խորհրդային ականավոր ռեժիսոր Գեորգի Դանելիան։ Նրա «Աֆոնյա», «Միմինո» ու այլ հանրահայտ ու սիրված ֆիլմերը հանդիսանում են խորհրդային դասական կինեմատոգրաֆի նմուշներ, և արդեն վաղուց այդ ֆիլմերի շատ արտահայտություններ օգտագործում են բավականին թվով կինոդիտողներ։ Նա ոչ միայն տաղանդավոր ռեժիսոր էր, այլև սցենարիստ ու գրականագետ։ Նա ապշեցուցիչ կերպով էր տիրապետում բառին ու մի քանի գրքեր է գրել, որոնցում ճկուն կերպով կարողացել է միավորել նուրբ հումորը, սերն աշխարհի նկատմամբ ու անսահման իմաստնությունը։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գեորգի Դանելիայի ուշագրավ մտքերը, որոնք մինչ այսօր էլ արդիական են։

Իր մասին

Կարդացեք նաև

  • Ես հանդիպել եմ և ստոր ու տականք մարդկանց, և դավաճանների։ Բայց նրանք բոլորն էլ ամուր-ամուր փակված են իմ հիշողության աղբարկղում, և նրանց մուտքն իմ հիշողություններ խստիվ արգելված է։
  • Ես սիրել եմ, ու ինձ են սիրել։ Ես հեռացել եմ, ու ինձնից են հեռացել։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել իմ անձնական կյանքի մասին։
  • Կատուներին հնարավոր չէ ստիպել անել այն, ինչ իրենք չեն ուզում։ Այդպես էլ ես եմ։ Եթե ես չեմ ուզում նայել այդ ֆիլմը, ապա ոչ ոք, նույնիսկ ես ինքս չեմ կարող ինձ ստիպել այն նկարել։
  • Իմ ֆիլմերի յուրաքանչյուր հերոսի մեջ ինձնից մի մաս կա։
  • Իմ ամենաթանկ հիշողությունը լուսավոր խոհանոցային պատուհանն է, որից այն կողմ մայրս է կանգնած։ 

Արվեստի մասին

  • Ես երբեք կատակերգություններ չեմ նկարել։ Իմ ֆիլմերի վրա գրված է՝ «կատակերգություն», քանի որ կոմեդիաների համար մեծ ժապավեններ էին տալիս։
  • Ես շնորհակալ եմ այս իշխանությանն այն բանի համար, որ նա ինձ հնարավորություն է տվել զբաղվել սիրելի գործով։ Ճիշտ է, ես չեմ նկարել այն ամենը, ինչ ցանկացել եմ նկարել, բայց նկարել եմ միայն այն, ինչ ուզել եմ։
  • Ես, բարեբախտաբար, արագ հասկացա, որ, եթե նկարեմ՝ հույս ունենալով հաջողության հասնել, ապա ընդհանրապես ոչինչ չեմ նկարի։ Նկարել պետք է այն, ինչ քեզ է դուր գալիս և ինչի համար հետո չես ամաչի։
  • Երբ փառաբանում են իմ արվեստը, չեմ թաքցնի, ինձ համար, իհարկե, հաճելի է։ Բայց ես այդ ժամանակ ինձ զգում եմ տրամվայում գտնվող անտոմս ուղևորի պես։ Ահա հիմա ներս կմտնի տոմս ստուգողը. կտուգանի, խայտառակ կանի ու կխնդրի իջնել ու գնալ։
  • Ես ռեժիսորական գյուտեր չեմ սիրում. հանդիսատեսը պետք է հերոսների հետ նույն ապրումներն ունենա ու չնկատի, թե ռեժիսորն ինչպես է դրան հասնում։
  • Ծիծաղը վարակիչ բան է։ Եվ եթե ուզում ես որոշել՝ կատակերգությունը ծիծաղելի՞ է, թե՞ ոչ, պետք է այն նայես հանդիսատեսի, այլ ոչ թե՝ համախոհներիդ հետ։
  • Հենց որ ֆիլմիդ մեջ դնում ես իմաստ ունեցող խելացի ռեպլիկներ, այն միանգամից ձանձրալի է դառնում։
  • Լեոնիդ Կուրավլյովի կատարմամբ Աֆոնյան այնքան հմայիչ ստացվեց, որ ես սկսեցի հարբեցողների կանանցից զայրացած նամակներ ստանալ։ Դրանցից մեկում մի կին հարցնում էր. «Ընկեր ռեժիսոր, իսկ դուք ինքներդ երբևէ քնե՞լ եք հարբած սանտեխնիկի հետ»։
  • – Ի՞նչ եք դուք ցանկացել ասել այդ ֆիլմով։
  • Ոչինչ չենք ցանկացել։ Դա պարզապես դեղամիջոց է սթրեսի դեմ։ 

Կյանքի մասին

  • Կյանքը սցենար չէ։ Այն նորից չես գրի։ Ափսոս։
  • Կան մարդիկ, կա և պար։
  • Ես վաղուց եմ նկատել, որ, երբ մարդիկ աշխատում են, ապա ազգային հարցեր չեն առաջանում։
  • Կյանքում կան այնպիսի ճանապարհներ, որոնք եթե շրջանցես, այլևս հնարավորություն չես ունենա դրանցով անցնել։
  • Պատահականությունը չճանաչված օրինաչափությունն է։
  • Ծեր հասակում ամեն ինչ երևում է ասես հեռադիտակի միջից. որքան հեռու, այնքան լավ։
  • Բոլոր մարդիկ լավն են, պարզապես նրանք երբեմն վատ արարքներ են կատարում։
  • Կանայք միշտ կանայք են, նրանք չեն բաժանվում ծերերի ու երիտասարդների։
  • Մարդկությունը չի դադարում մեկը մյուսի հետևից հիմարություններ անել։ Նա ասես կանխամտածված կերպով ոչնչացնում է սեփական մոլորակը։ Եվ 50 տարի անց, եթե մարդկությունը դեռ լինի, «Կին-ձա-ձա» ֆիլմը կրկին արդիական կլինի, քանի որ իդիոտիզմը հավերժ է. այն աշխարհ է եկել մարդու հետ միասին։
  • Որքան եմ զզվել ծերանալուց։ Ե՞րբ ինձ Աստված կտանի։ Մեռնել պետք է ժամանակին։
  • Երբ ես հայտնվեմ այնտեղ՝ երկնքում, կցանկանայի, որ ինչ-որ մեկը, կարդալով իմ գրքերը, ասի. «Կատուն հեռացավ, իսկ ժպիտը մնաց»։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս