Դիեգո Կոստան ներողություն է խնդրել և վերադարձել թիմ
Դիեգո Կոստան սկսել է մարզվել «Ատլետիկոյի» հետ:
Ֆուտբոլիստը ներողություն է խնդրել և վերադարձել ընդհանուր խումբ: Օրեր առաջ Կոստան հրաժարվել էր մարզվել թիմի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոստայի նման վարքագծի պատճառը կարող է լինել ակումբի ներքին կարգապահական հետաքննությունը՝ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում ստացած կարմիր քարտի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» հետ խաղում (0:2) Կոստան վիրավորել էր մրցավարին: Կոստան որակազրկվել է 8 խաղով: Խաղի արձանագրությունում մրցավարը գրել է, որ 28-րդ րոպեին Դիեգո Կոստան մոտեցել է իրեն և վիրավորել է իր մայրիկին մի քանի անգամ: Մրցավարն արձանագրությունում գրել է նաև, որ Կոստան մի քանի անգամ բռնել է իր ձեռքը՝ թույլ չտալով նրան ցույց տալ մի քանի դեղին քարտեր իր խաղընկերներին:
Սիրարփի Աղաբաբյան