Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ ապրիլի 24-ին կքննարկի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը. Զախարովա

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

Զախարովան հայտնել է, որ հանդիպման ժամանակ ի լրումն այլ հարցերի կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Կողմերը կանդրադառնան նաև ահաբեկչության դեմ պայքարին, թմրանյութերի սպառնալիքներին և կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ՌԴ կժամանի՝ մասնակցելու Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 8-րդ համաժողովին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովի մասնակցությամբ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին ներկա են գտնվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Տեսանյութեր

Լրահոս