Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ  Հովհաննես Հովհաննիսյանի, տիկին Գայանե Աբրահամյանի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի:

Ողջունելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Հայաստան` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին անկախության տարիներից ի վեր տարբեր ոլորտներում ցուցաբերվող զորակցությանը: 

Մասնավորապես, Վեհափառ Հայրապետը կարևորել է ԱՄՆ-ի կողմից, իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերը:
Զրույցի ընթացքում խոսվել է  նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների ու դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների մասին:

Անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, հասարակության մեջ հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս