Ֆրանսիայում աճուրդի են դրել Նապոլեոնի գահը
Ֆրանսիայում աճուրդի է դրվել Նապոլեոնի գահը: Աճուրդը տեղի կունենա ապրիլի 7-ին Ֆոնտենբլոյում՝ Ֆրանսիայի միապետների պատմական նստավայրում, որտեղ 1814 թվականի գարնանը գահից հրաժարված կայսրը հրաժեշտ տվեց իր գվարդիային։
Մինչ այժմ համարվում էր, թե Նապոլեոնը հինգ գահ է ունեցել: Դրանցից մեկը գտնվում էր Տյուիլրիի պալատում, մյուսը՝ Սեն Կլու դղյակում, երրորդը՝ Սենատում, որտեղ այն մնացել է մինչ օրս, չորրորդն Օրենսդիր կորպուսում (այժմ – Ազգային ժողով), հինգերորդը՝ Փարիզի քաղաքապետարանում: Կայսերական վեցերորդ բազկաթոռի սկզբնական գինն 80 հազար եվրո է: Լոտի պատմությունը փաստաթղթերով հիմնավորված է:
XIX դարի վերջին ամերիկացի բարեգործ Մայքլ Հենրի դե Յանգը Նապոլեոնի այդ գահը նվիրել է Սան Ֆրանցիսկոյի Կերպարվեստի թանգարանին:
Ավելի վաղ Drouot աճուրդային տունը հայտնել է, որ երեք սիրային նամակներ, որոնք Նապոլեոն Բոնապարտն ուղարկել է իր կնոջը՝ Ժոզեֆինային, Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել են 510 հազար եվրոյով: Ամենաթանկը դարձել է այն նամակը, որն ապագա կայսրը գրել է 1796 թվականին իր իտալական ռազմարշավի ժամանակ: Աճուրդի մասնակիցներնից մեկն այն ձեռք է բերել 221 հազար եվրոյով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: