Բաժիններ՝

Հայաստանն ու Բուլղարիան կհամագործակցեն գերհամակարգչային տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Բուլղարիան աշխատանքներն են տանելու գերհամակարգչային տեխնոլոգիաների ուղղությամբ համագործակցություն ծավալելու համար: Երևանում մարտի 12-ին մեկնարկած «Հայաստան-Բուլղարիա» գործարար համաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց Հայաստանի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ բուլղարացի գործընկերոջ հետ քննարկվել են այն ուղղությունները, որոնք հիմնականում կարևորվում են և Հայաստանի և Բուլղարիայի համար: «Դրանք են հիմնականում գիտահետազոտական-գիտատեխնիկական ուղղությունները: Մենք քննարկել ենք գերհամակարգիչների ուղղությամբ մեր ունեցած պոտենցիալը: Ինչպես գիտեք այդ համակարգչային կենտրոններն աշխարհում իրենց գործընկերներն են գտնում և ցանցի շնորհիվ նոր գիտատեխնիկական ուղղություններ են զարգացնում: Բուլղարիայում ակտիվորեն այս ուղղությունը զարգանում է Հայաստանում ևս»,-ասաց նա:

«Հայաստան-Բուլղարիա» գործարար համաժողովը կազմակերպել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Համաժողովին մասնակցել են միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Բուլղարիայի տրանսպորտի, ՏՏ և կապի նախարար Ռոսեն Ջելիազկովը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բուլղարիայի էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Մանոլևը, շուրջ 150 գործարարներ երկու երկրներից։

Հայ-բուլղարացի ձեռներեցների միջև գործարար կապերի ակտիվացման նպատակով կազմակերպվել են նաև B2B հանդիպումներ։ Քննարկվել են մի շարք ծրագրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս