Թուրքիա-Իրան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայում իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցության» պատգամավոր Քահյան Թուրքմենօղլուն հանդիպել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ Հասան Հաբիբոլլահզադեի ու նրա գլխավորած պատվիրակության հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Իրանում տիրող իրավիճակը։
Հունվարի 13-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպումից հետո Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ հանդես է գալիս Դանիայի և ԱՄՆ-ի միջև Գրենլանդիայի հարցի դիվանագիտական լուծման օգտին:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ եթե կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանը որոշել է բանտում հացադուլ անել, նշանակում է՝ դրա անհրաժեշտությունը տեսել է։
Հրատարակության աղբյուրներից մեկը հայտնել է, որ կողմերը կարող են գալ համաձայնության, որը «թույլ կտա այնպես անել, որ Թրամփը կարողանա ԱՄՆ-ում դա ներկայացնել որպես իր հաղթանակ»՝ հայտարարելով, օրինակ, որ եվրոպական երկրներն ավելի շատ ներդրումներ կկատարեն Արկտիկայի անվտանգության բնագավառում։
Թուրքիայի էներգետիկայի շուկայի կարգավորման խորհրդի» տվյալների հիման վրա ռուսական «TASS» լրատվական գործակալությունը հաշվարկել է Ռուսաստանից Թուրքիա արտահանվող բնական և հեղուկ գազի ծավալները:
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականից շատ են աշխատել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ:
Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։
AntiFake.am-ի թիմը Հայաստանում ԵԽ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է իրականացնում։ Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին գրասենյակի ղեկավարին՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի հացադուլի, նրա և փոդքասթի համահեղինակ ու վարող Վազգեն Սաղաթելյանի կալանքը երեք ամսով երկարացնելու խնդրի առանչությամբ։
Ալիևը ԹՐԻՓՓ-ն անվանելով «միջանցք», անհարգալից է վերաբերվում Միացյալ Նահանգներին. Սարգիս Խանդանյան
ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է աշխատել այս ուղղությամբ:
Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին միացնելու անհրաժեշտության մասին։
Մենք հասկացանք, որ հնարավոր չէ այս թնջուկից դուրս գալ առանց միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը ճանաչելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2022–ի հոկտեմբերի 6–ին Պրահայում ընդունած փաստաթղթին, որով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Ումիթ Օզդաղն այցելության է գնացել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Վերջինս էլ «X» սոցհարթակում կատարած գրառմամբ տեղեկացրել է այդ մասին:
#ՀԻՄԱ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԵԽ ԵՎ ՄԱԿ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԴԻՄԱՑ` ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ. #ՈՒՂԻՂ
Ավելի ուշ իշխանամերձ ԶԼՄ-ներին «ՄեգաԹրեյդ» ՍՊԸ–ի գրասենյակից հայտնել էին, որ ադրբեջանական նավթամթերքը հասանելի կլինի «RanOil» ցանցի բենզալցակայաններում։
Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի շուրջ երբեք անվտանգային միջավայրն այնքան կայուն չի եղել իր գոյության պատմության ընթացքում, որքան այսօր: Եվ ոչինչ, որ տարածաշրջանում անվտանգային և պատերազմական մարտահրավերներ կան:
Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի օրդերի փակման գործընթացն իրականացնելու համար ՊԵԿ պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով նրանից պահանջել ու ստացել է 405.350 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար:
Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նիկոլը քահանաների է «վերբովկա» անում՝ սա պետական մակարդակով ձևավորված հանցախումբ է. Սուրենյանց
«Ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնատար անձանց հայտարարագրերն ուսումնասիրել և այնտեղ տեսնել, թե ով ինչքան աշխատավարձ և ինչքան հավելավճար է ստացել»,- ասաց Գալյանը։
Իրանական ներկայացուցչությունում նշել են, որ «այս սցենարն արդեն քանիցս ձախողվել է»։
Երբեմն ՀՀ-ում քաղհասարակությունը կարող է քննադատել, որը լավ է, արտաքին ձայները պետք են. ԱՄՆ դեսպան
Իրանի Իսլամական Հանրապետությունը վստահում է Հայաստանին, սակայն չի վստահում ԱՄՆ-ին։ Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի հայտարարած վերջին պատժամիջոցին ու ԹՐԻՓՓ նախագծին։
Արմեն Աշոտյանը գրում է. «Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության»:
Հիշեցնենք, որ Ուիթքոֆը և Քուշները ՌԴ նախագահ Պուտինի հետ Կրեմլում հանդիպել են դեկտեմբերի 2-ին։ Ուկրաինական կարգավորմանը նվիրված հանդիպումը տևել է մոտավորապես հինգ ժամ։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե ցանկանում են, որ քաղհասարակության հետ համագործակցությունն ընդլայնվի, բայց շատ կարևոր է, որ ռազմավարական հարցերի շուրջ ընդհանուր տեսլական ձևավորեն։
Ընդդիմությունը կարող է Փաշինյանին փաթեթավորել և որպես նվեր ուղարկել Կալլասին. Սուրեն Սուրենյանց
Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։
2023 թվականին իրավիճակը Հայաստանում այլ էր, սահմանի երկայնքով ամեն օր կրակոցներ էին լինում. հաճախ հայ սահմանապահները վիրավորվում կամ զոհվում էին։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում իր խոսքում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ հիշատակելով նաև 2023–ի սեպտեմբերի դեպքերը, երբ ԼՂ–ի 110,000 հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից։