Շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին. կա 3 տուժած
Այսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է շղթայական ավտովթարի պատճառը։



