«Չգիտեմ՝ մարմնի որ մասով է մտածում նման բան ասողը. Վազգենի երազանքը շատ մարդկանց մեջ է ապրում». Սերժ Սարգսյան

Այսօր դատարանի բակում լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից մեկնաբանություն խնդրեցին՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այն հայտարարության վերաբերյալ, որ «Վազգեն Սարգսյանին էլ խփեցին այնպես, ինչպես փորձում էին խփել Նիկոլ Փաշինյանին»։

Երրորդ նախագահը նախ զարմացավ, ապա ասաց.

«Ես չգիտեմ, թե մարմնի որ մասով է մտածում նման բան ասողը՝ անկախ անձնավորությունից։ Բայց ուղղակի անհնարին է իմ պատկերացումների, մտածելակերպի մեջ համեմատել նման երկու անձերի։

Այո, Վազգենը ֆիզիկապես արդեն երկար տարիներ չկա, բայց Վազգենի երազանքը, դիրքորոշումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում։ Վստահ եմ, որ այդ մոտեցումները, դիրքորոշումները դեռևս շատ երկար լինելու են, լինելու են մարդիկ, ովքեր ջերմությամբ կրելու են»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031