2026-2027 թվականների համար Կիևին 90 միլիարդ եվրո պատերազմական վարկի տրամադրումն արգելափակված է մնում Հունգարիայի դիրքորոշման պատճառով, սակայն ԵՄ-ն խոստանում է «այսպես թե այնպես» հատկացնել այդ գումարը։
Մերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա
Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ Օվալաձև սենյակում կայացած հանդիպման ժամանակ։
Այս պահի դրությամբ ԼՂ–ից բռնի տեղահանվածներից ՀՀ քաղաքացիություն է ստացել 34 576 անձ, մերժման դեպքերը զրո են։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Կուբան չի դիտարկում նախագահ Միգել Դիաս-Կանելին պաշտոնանկ անելու, քաղաքական կարգի «բարեկամական զավթման» կամ փոփոխության հարցը՝ Միացյալ Նահանգներին «հանգստացնելու» համար։ Այս մասին Bloomberg-ին ասել է ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչ Էռնեստո Սոբերոն Գուսմանը։
Ի վերջո ՀՀ-ն կկարողանա իր քաղաքացուն տրամադրել նոր սերնդի կենսաչափական փաստաթղթեր: Այս մասին ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրել է իշխանության՝ Արցախի ու արցախցիների դեմ կիրառվող հարձակումների և ակնհայտ ձախողման մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 20-ին ժամը 10:30-ից մինչև մարտի 21-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը:
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ։
Իրանական հարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ը՝ պատճառ դառնալով տարեկան մոտ 20 միլիարդ դոլարի եկամտի կորստի և վտանգելով մատակարարումները Եվրոպա ու Ասիա։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը Բյուրեղավան քաղաքի տարեց բնակիչը դիտողություն է արել մի քանի անչափահասների, ովքեր ավտոմեքենան վարել են անկանոն, վտանգավոր իրավիճակներ ստեղծել հետիոտնի համար։ Այդ ամենը դուր չի եկել անչափահասներին, ովքեր հաշվեհարդար են տեսել տարեց տղամարդու հետ։
2026 թվականի մարտի 9-11-ը կայացած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի գարնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է «Ա․ Պ․ ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի կատարման ընթացքը։, հաղորդում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։
Ի պատասխան Ալ-Սուեյդայի Դրուզի բնակչության դեմ իրականացված հարձակումների Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 18-ին և 19-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալլոնի և Գաս Բիլիրակիսի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Սեթ Մագազիների և Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Իրանի զինվորականները հայտնել են Արևմտյան Երուսաղեմի, Հայֆայի օբյեկտներին, ինչպես նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ավիաբազային հասցված հարվածների մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Քուվեյթի Մինա-էլ-Ահմադի նավթավերամշակման գործարանը ուրբաթ գիշեր ենթարկվել է անօդաչուի գրոհի, հրդեհ է առաջացել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Քուվեյթի KPC պետական նավթային ընկերության հայտարարությանը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի էլիտար ռազմական ստորաբաժանում) պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա ռազմաբազային ԱՄԷ-ում: Հայտարարությունը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
ԱՄՆ գործողությունը Իրանի դեմ նախադեպ է ստեղծում, որը կոչնչացնի համաշխարհային իրավական նորմերը: Այս մասին մարտի 20-ին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական մեդիա հարթակում:
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
#ՀԻՄԱ. ԱԱԾ և ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՓԱԿ ՆԻՍՏԻՆ
Մետրոպոլիտենից առայժմ պարզաբանում չկա, թե ինչն է պատճառը։
Մարտի 20-ին՝ ժամը 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում կրակ է նկատվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կրկին դատապարտել է Իրանի գործողությունները՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ՝ չհիշատակելով Վաշինգտոնի գործողությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեքն է 4.37 դրամ, վաճառքինը՝ 4.48դրամ։
Մարտի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցողները մարտի 21-ին կհանդիպեն Միացյալ Նահանգներում՝ կանգ առած բանակցությունները վերսկսելու նպատակով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Al Hadath հեռուստաընկերության տվյալներով՝ Իրաքի Բաղդադ քաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները արագ տարհանվել են դեսպանատան շենքից։