Ամենամեծ ստորությունն այն է, որ Մակրոնն այդ ամենը ասում է՝ ի վերջո Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար, եւ՝ Հայաստանի գնով պայմանավորվելու համար. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ինչու՞ եմ Ֆրանսիայի նախագահի՝ երեկ բավականին ուշադրության արժանացած հայտարարությունը բնորոշել ստորություն: Շատերի համար կարող է հնչել շատ կոշտ եւ խիստ: Բացատրեմ, թե ինչու՞ եմ դա համարում ստորություն:

Դա ստորություն է առաջին հերթին այն պատճառով, որ՝ ով ով, սակայն Ֆրանսիայի նախագահը պարզապես չունի Հայաստանի «ռուսական արբանյակ» բնորոշելու որեւէ բարոյական իրավունք, առնվազն այն պարզ պատճառով, որ Ֆրանսիան մեծ հաշվով ինքն է աշխարհաքաղաքական իմաստով առաջնային սեղանի շուրջ տեղ ստացել հենց ռուսական-խորհրդային նախաձեռնության շնորհիվ:

Դրանից բացի, հենց Ֆրանսիայում լավագույնս գիտեն, կամ պետք է իմանան Հայաստանի հետխորհրդային անկախության բարդ, դժվարին, խրթին պատմությունն ու ընթացքը, ծանր գնով անկախ պետականություն կառուցելու ջանքը, կովկասյան իրողությունները, ռեգիոնալ աշխարհաքաղաքականությունը: Իմանալով այդ ամենը Հայաստանը բնորոշել «ռուսական արբանյակ», նշանակում է զբաղվել ստախոսությամբ եւ զազրախոսությամբ, իսկ դա միշտ էլ ստորություն է:

Դրանից զատ՝ Մակրոնը արդեն անձնապես հիանալի գիտե, որ Հայաստանը ոչ թե ինքնիշխանություն է ձեռք բերել, այլ կորցրել է՝ հազարավոր կյանքեր, Արցախ, մշակութային ժառանգություն, իրավունքներ, ու այդ ամենը դեռ շարունակվող գործընթաց է: Այդ պայմաններում Հայաստանի իրավիճակը բնորոշել «ազատագրում» եւ «ինքնիշխանություն» տրամաբանությամբ, կրկնեմ՝ ստորություն է:

Եվ ամենամեծ ստորությունն այն է, որ Մակրոնն այդ ամենը ասում է՝ ի վերջո Ռուսաստանի հետ պայմանավորվելու համար, եւ՝ Հայաստանի գնով պայմանավորվելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031