Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այսօր անհետ կորածների ծնողների անունից նամակ փոխանցվեց։ Վաղ առավոտյան Sputnik Արմենիայի թղթակիցն արձանագրել էր, թե ինչպես է Մակրոնն իր անվտանգության աշխատակիցների հետ դուրս եկել 6-կիլոմետրանոց վազքի Երևանի կենտրոնում։

Շուրջ 50 րոպե տևած վազքից հետո «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ֆրանսիայի նախագահը, նրան արդեն սպասում էին մի քանի քաղաքացիներ, ոմանք՝ պարզապես լուսանկարվելու, մյուսները՝ խնդիրների մասին եվրոպացի առաջնորդի մոտ բարձրաձայնելու համար։

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը՝ Լիպարիտ Թովմասյանն անձամբ նամակ փոխանցեց Մակրոնին՝ անհետ կորածների ծնողների անունից։

«Նամակում մենք խնդրում ենք, որ ինքը բանակցի Ալիևի հետ, որ տեղեկություններ ստացվեն, թե որտեղ են մեր անհայտ կորած որդիները, որ բարձրաձայնի հարցը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թովմասյանը։

Հյուրանոցի մոտ էր նաև հանրային ակտիվիտս Հովհաննես Իշխանյանը, ում թեպետ թույլ չտվեցին մոտենալ Ֆրանսիայի նախագահին, բայց նա կարողացավ մի քանի քայլ հեռավորությունից Մակրոնին փոխանցել իր ուղերձն ու խնդրանքը՝ չաջակցելու այն մարդուն, որը ոտնահարում է երկրի Սահմանադրությունը։

«Պարոն Մակրոն, դուք չպետք է աջակցեք սահմանադրական խախտումներ, պարոն Մակրոն, Դուք չպետք է աջակցեք այն մարդուն, որը ոտնահարում է Սահմանադրությունը, որը ցեղասպանություն է իրագործում սեփական ժողովրդի հանդեպ»,- ասաց Իշխանյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031