Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռևս չի ստացել պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին հասցեագրված իր նամակին, որտեղ ահազանգում էր երկրի հակաօդային պաշտպանական միջոցների խիստ պակասի մասին: Այդ մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը:
Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը ևս մեկ կարմիր գիծ է անցել: Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ անդրադառնալով Ռումինիայում բնակելի շենքին ռուսկան ԱԹՍ-ի հարվածին:
ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստն այսօր ևս չկայացավ քվորում չլինելու պատճառով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հարց. չէի՞ն կարող հեռվից կառավարել, այսինքն՝ կառավարիչները չերևային, իսկ «շունիկները» կամ «Գայլերը» փողոցում շրջեին այսպես ասած իրենք իրենց, ինչպես պետք է որ անեն ենթադրյալ հետախուզության ժամանակ:
#ՀԻՄԱ. ՊՈՒՏԻՆԸ, ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ, ՏՈԿԱԵՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԱՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ. #ՈՒՂԻՂ
Յունիբանկը որոշում է կայացրել անփոփոխ թողնել անշարժ գույքի գրավով սպառողական և հիփոթեքային վարկերի ճշգրտվող հաստատուն տոկոսադրույքները, որոնք ենթակա էին բարձրացման 2026 թվականի մայիսին։
Հայաստանից լոլիկի ներկրումը սահմանափակելու ՌԴ որոշմանը Երևանից արձագանք դեռևս չի ստացվել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք, ցանկության դեպքում, կարող են զրուցել Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Իսրայելի ղեկավարությունը կարծում է, որ ԱՄՆ-ում Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ առաջիկա բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կհաջողվի հասնել զինադադարի մասին լայն համաձայնագրի։ Այս մասին, հղում անելով Իսրայելի կառավարության աղբյուրներին, հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օմանի ծոցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը ներկայումս «կրիտիկական»-ից իջել է մինչև «բարձր»՝ ռազմածովային ակտիվության ընդլայնման և կարգավորման միջոցառումների ֆոնին, հայտնել է Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO)։
Մինսկը պատրաստ է Հավանայի համար անել այն ամենը, ինչի ընդունակ է և ինչ թույլ է տալիս իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը։
Հորմուզի նեղուցի «լիակատար վերաբացումից» բացի, Իրանը համաձայնել է «շատ այլ զիջումների» գնալ, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Սթիվեն Միլլերը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զիջումների մասին է խոսքը, միայն նշել է, որ դրանք «կբացահայտվեն առաջիկայում»։
Հայաստանը 2026 թվականի հունիսին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված արտասահմանյան ուղղությունների թվում է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են էքսկուրսիաների և հեղինակային տուրերի առցանց ամրագրման «Թրիփստեր» ծառայությունում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված մայիսի 29-ին ժամը 10:20-12:00-ն կդադարեցվի ք.Վայք Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը:
Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Կատարի էմիրի գրասենյակը։
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։
Մայիսի 28-ին՝ ժամը 18:51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրում կորել են երկու 6-ամյա երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի համար շահավետ համաձայնագիր կնքելու անհնարինությունը կարող է հրահրել ռազմական գործողությունների սկիզբը։
ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են «Honda» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլում Իսլամական Հանրապետությունից միջուկային նյութերի արտահանման հարցը չի քննարկվում։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերի-Քանին։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 367 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 370 դրամ:
Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:
Իրանի պետական հեռուստատեսության պնդումը, թե Իրանը Պարսից ծոցի վրա՝ Բուշեհր նահանգի մերձակայքում, խոցել է ամերիկյան կործանիչ, «կեղծ է», ուրբաթ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Մերձավոր Արևելքի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Blue Origin» ընկերության «New Glenn» ծանր հրթիռը պայթել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման համալիրում փորձարկումների ժամանակ: Վթարը տեղի է ունեցել «կրակային փորձարկման» (hot-fire test) փուլում, որը նախնական մեկնարկի հիմնական փորձարկումներից մեկն է, երբ շարժիչները գործարկվում են մեկնարկային հարթակում՝ առանց հրթիռը գետնից բարձրացնելու:
Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Մի շարք ամերիկյան և միջազգային ԶԼՄ-ներ գրում են, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։