Եգիպտոս, որտեղ թագավորի դահճապետը, որի անունը Պետափրես էր, գնեց նրան: Հովսեփը ամեն ինչով խոհեմ, հավատարիմ և հաջողակ էր, և նրա գործերն էլ հաջողությամբ էին պսակվում (Ծննդ. 39:2), նրա պատճառով Աստված Պետափրեսի տունն էլ օրհնեց (Ծննդ. 39:5), որից էլ հիշյալը շատ գոհ մնալով՝ տան կառավարությունը հանձնում է Հովսեփին: Այո՛, Հովսեփը անունով գերի է, սակայն իր տիրոջ աչքում խիստ պատվավոր:
Այո՛, արդեն իսկ սողում և ուտում էր, ինչպես այժմ, բայց Աստված նրան անիծեց դրանով, որից հետո որովայնի վրա սողալը և հող ուտելը պատիժ դարձավ (Ծննդ Գ 14):
Մարդու մարմնի մահը բնական է, քանզի մարմինը իրար հակառակ չորս տարրերից է բաղկացած: Բայց հոգին մասերից բաղկացած չլինելով` պարզ գոյացություն է, հետևաբար անկարելի է, որ մարդկային հոգին մահանա, և [այն] ընդունակ է և [նրան] հարմար է Աստծո շնորհներով առաքինություն գործելով հավիտենական կյանքին հասնել (Հռոմ Զ 23), բայց նա, ով մահացու մեղք է գործում, պարգևված շնորհը կորցնում է և առանց շնորհի արքայություն մտնելու հարմարություն [արժանիք] չմնալով՝ հոգով որպես հավիտենական մահացած է համարվում:
Պատժի նպատակը պատժվողից վերցնելն է այն լավը, որ ունի, նրան զրկելը այն լավագույն բանից, որի վրա է դրել հույսը, կամ էլ նրա անձին տանջանք տալն է: Բայց սատանան Աստծո ներկայությունից հենց սկզբից հեռացած, այնքան զարգացավ չարության մեջ, որ նրա գոյությունից բացի նրանից ետ վերցնելու այլ բան չմնաց, և հուսալու ոչ մի բարի բան կամ լավության նշույլ չկար, որից զրկվեր: Նմանապես արդեն իսկ հանգստություն չունի, որ նրան տանջանք տրվի, քանզի Աստծո արդար դատաստանով միշտ տանջանքի մեջ է:
Գոհություն Քեզ, մեղքերի Լուծարի՛չ: «Ամենայն հոգի ակնկալությամբ, հույսով Քեզ է սպասում՝ կարոտ Քո շնորհներին՝ թե՛ երկնայինները և թե՛ երկրավորները, թե՛ մեղքերով ընկածը և թե՛ արդարությամբ բարձրացածը, թե՛ տերը և թե՛ ծառան, թե՛ տիկինը և թե՛ աղախինը, և Քո ձեռքին է բոլորի կենդանության շունչը: Եվ Քեզ Հոր և Սուրբ Հոգուդ հետ փա՜ռք հավիտյանս հավիտենից. Ամեն» (սբ. Գր. Նարեկացի, «Մատյան ողբերգության», ԲԱՆ ՁԲ Է):
Դաւիթ քաջութիւնը ունեցաւ հրապարակելու իր մեղքը։ Մէկը մեղքէն ազատած չ՚ըլլար եթէ քօղարկէ զանիկա։ Երբեմն մենք կը փորձենք եւ կը յաջողինք քօղարկել այսինչ կամ այնինչ մեղքը, եւ կը կարծենք որ ձերբազատուեցանք անկէ։ Ո՛չ ոք կրնայ ազատիլ իր սրտին մէջ բնակութիւն հաստատած մեղքէն, եթէ թոյլ չտայ որ Սուրբ Հոգին Յիսուսի խաչով սրտի բաց գործողութիւն ընէ իրեն։ Սիրտ մը կրնայ խաղաղութիւն վայելել միայն ա՛յն ատեն՝ երբ յանձնուի Աստուծոյ։
«Բանտի մէջ էի եւ այցելեցիք ինծի» (Մտ․ 25.36)։ Ի՞նչ են այն բանտերը որոնց մէջ անհամար թիւով մարդիկ կ՚ապրին։
Խնդրենք Աստծուն, որպեսզի բացի մեր մտքերը, որ մենք մեզ տեսնենք այնպիսին, ինչպիսին Աստված է տեսնում, փրկի մեզ մեր անձնական սխալները չճանաչելու մեղքից, կամքի տկարությունից, նախանձախնդրության ու զգուշավորության պակասից և հոգեկան ամեն տեսակի լճացումից:
Այսօր մի տարեց կին էր եկել խոստովանության: – Ի՞նչ մեղքեր ունես,- հարցնում եմ: – Առանձնապես մեղքեր չունեմ: – Քանի՞ անգամ ես եկեղեցում լինում: – Դե, տարին երկու-երեք անգամ: – Իսկ եթե աշակերտը տարին երկու-երեք անգամ գնա դպրոց, տասը տարի էլ այբբենարանով անցնի, միևնույն է, ոչինչ չի իմանա: Այդպես էլ դու չես տեսնում մեղքերդ: Նայի՛ր, մարդ […]
Բոլորը հուզվեցին՝ այս պատմությունը լսելով: Այդ ժամանակ պարզ դարձավ, թե ծերն այն օրն ինչու իրեն այդպես պահեց: Նա տղային կողքից ցույց տվեց այն մեղքի ողջ նողկալիությունը, որով նա բռնված էր եղել:
Հակառակ այն իրողությանը, որ շրջապատն ավելի ու ավելի է հարմարեցվում մարդուն, աստիճանաբար հազվադեպ են հանդիպում այնպիսի մարդիկ, որոնք վստահորեն կարող են ասել, թե գոհ են իրենց կյանքից: Ինչո՞ւ:
Փորձություններն անպակաս են բոլորի կյանքից: Երբեմն մարդիկ, հայտնվելով ծանր դրության մեջ, սկսում են մեղադրել բոլորին, անգամ Աստծուն՝ վատ վիճակում հայտնվելու համար:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր դատական նիստի ժամանակ, դիմելով նիստը նախագահող դատավորին, ասաց, որ 2013 թվականից Գալինա Հարությունյանը չի հանդիսանում 2017 թվականին լուծարված հիմնարկի ղեկավար։ Դրա վերաբերյալ տեղեկանք է ներկայացվել դատարանին։
Աշխարհում այսօր շատացել է դիվահարությունը: Սատանան լրջորեն չափն անցել է, որովհետև այժմյան մարդիկ նրան բազմաթիվ իրավունքներ են տվել: Մարդիկ սարսափելի դիվական ազդեցությունների են ենթարկվում: Մի մարդ դա շատ ճիշտ բացատրեց․ «Առաջ սատանան զբաղվում էր մարդկանցով, իսկ հիմա չի զբաղվում: Նրանց իր ճանապարհի վրա է դուրս բերում ու «հաջողություն» մաղթում: Իսկ մարդիկ իրենք են այդ ճանապարհով գնում»: […]
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն է։
«Ինչո՞ւ տրտմեցիր, ինչո՞ւ մռայլվեց դեմքդ: Չէ՞ որ եթե արդար ես զոհաբերում, բայց արդար չես բաժանում, մեղանչած ես լինում: Հանգի՛ստ եղիր, դու կարող ես մեղքից ազատվել, դու ի վիճակի ես այն հաղթահարելու» (Ծննդ. 4:7),- այս խոսքով Տերը դիմեց Կայենին, ով անհանգիստ էր և ընկճված, քանի որ Տերը չէր ընդունել իր զոհաբերությունը: Այս խոսքով Տերը ցանկանում էր Կայենին առաջնորդել զոհաբերության ժամանակ կատարած իր մեղքը խոստովանելու: