Ի՞նչ է իրական ապաշխարությունն ու ինչպե՞ս գտնել դեպի կատարելություն տանող ճանապարհը. ներկայացնում են եկեղեցու հայրերը: «Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո». Հովհան Ոսկեբերան «Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից՝ Աստծուն». Հովհաննես Սանդուղք «Ապաշխարությունն այնտեղ տանող աստիճաններն են, որտեղից որ ընկանք». Եփրեմ Ասորի […]
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ:
Խրատները, բազում օրինակներն ու վարդապետությունը կարող են օգնել այն մարդուն, ով ցանկություն ունի դուրս գալու բազում մեղքերի սարդոստայնից, ուր հայտնվել է՝ հեռվանալով ուղիղ և առաքինի ընթացքից: Եթե մարմնի հիվանդությունը բուժվում է դեղերով, ապա հոգու հիվանդությունը բուժվում է ապաշխարությամբ: Ապաշխարության մասին կայքի այս բաժնի խրատները լավագույն կերպով, օրինակներով առաջարկում են հոգին բուժելու մի շարք դեղատոմսեր: Սբ. […]
Լույսի բացակայության կամ աղոտ լինելու պատճառով մարդն ընդհանրապես կամ էլ շատ աղոտ կերպով կարող է տեսնել այն, ինչ շրջապատում է իրեն: Լուսաբացին, երբ լույսը, գերազանցելով խավարին, փարատում է այն, լույսի ներքո ամեն ինչ դառնում է պարզ, հստակ և տեսանելի: