Թրամփը հայտարարել է, որ մինչև նոյեմբերի 3-ն ԱՄՆ-ն չի հարձակվի Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա։ Հայտարարության ֆոնին նավթի գները նվազել են: Այս մասին, «RegionMonitor»-ի փոխանցմամբ, հայտնում է «Reuters»-ը։

«Մենք արդյունավետ քննարկումներ ենք վարում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մինչև նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները որևէ պահի չենք հարձակվի Իրանի վրա»,- հինգշաբթի «Truth Social» հարթակում գրել է Թրամփը։ Նրա հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի ֆյուչերսների գինը նվազել է 1,37 դոլարով կամ 1,3 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102,91 դոլարի։ Ամերիկյան WTI նավթը էժանացել է 1,09 դոլարով կամ 1,2 տոկոսով՝ մինչև 90,40 դոլար։ Նախորդ օրը Brent-ը թանկացել էր 4 տոկոսով։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ն ու Իրանը պատերազմն ավարտելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու առաջարկներ են փոխանակել։ Միաժամանակ կողմերի միջև տարաձայնությունները պահպանվում են միջուկային ծրագրի շուրջ։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը չի հրաժարվի ուրանի հարստացումից և չի հանձնի իր ուրանի պաշարները։ Դրանից օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Իրանը պետք է «էականորեն» կրճատի հարստացումը։

Չնայած բանակցություններին՝ Վաշինգտոնը շարունակում է տնտեսական ճնշումը։ Հինգշաբթի ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական նավթի, նավթամթերքների և նավթաքիմիական արտադրանքի փոխադրմանն առնչվող անձանց, ցանցերի և 17 նավերի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031