Կա փակուղուց դուրս գալու 2 ճանապարհ․ Մարկո Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

Ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարներ այժմ չկան․ հունական «Կատիմերինի» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա՝ ներկայում պատերազմում ստեղծվել է «ռազմավարական փակուղու» իրավիճակ։ Ռուսաստանը շարունակում է պնդել Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելու հարցում, մինչդեռ Ուկրաինայի համար նման պայմանը լիովին անընդունելի է։

«Ռազմավարական փակուղին կարող է հանգուցալուծվել միայն երկու ճանապարհով՝ կա՛մ բանակցությունների սեղանի շուրջ կարգավորմամբ, կա՛մ էլ էսկալացիայի արդյունքում՝ կողմերից մեկի կամ երկուսի կողմից, որը դուրս կգա սկզբնական հակամարտության շրջանակներից։ Այս պահին բանակցային կարգավորման հեռանկարներ չեն նշմարվում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններն ընթանում էին 2026 թվականի սկզբին։ Դրանք ընդհատվեցին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկի պատճառով, ինչից հետո այլևս չեն վերսկսվել։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների նոր փուլերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031