Ի՞նչ էլ խոսեք` պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴուարդ Շարմաազանովը գրել է․

«Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կառավարման ժամանակ կար երկու հայկական հանրապետություն, ՔՊ-ի ժամանակ՝ մեկը հանձնված է Ադրբեջանին, մյուսի նկատմամբ էլ Ադրբեջանի շանտաժն ավելանում է։

Քանի որ իշխող վարչակարգի անդամները բոլոր մեղքերի մեջ մեղադրում են շատերին, բայց ոչ երբեք իրենց, զբաղվենք հիշողության հերթական թարմացմամբ։

Իրենց առաջնորդն է ժամանակին ասել՝ ի՞նչ պետք է, դա էլ բանակցում եմ։

Նույն ինքն է ասել՝ բանակցությունը իմ սեփական կետից եմ սկսում։

ՔՊ-ի ղեկավարն է ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Նա է ողջունել՝ նոր պատերազմ,նոր տարածքներ թեզը։

Հենց նա է Շուշիում մասնակցել Արցախի նախագահի երդմնակալությանը։

Փաշինյանն է Արցախի ԱԺ պատգամավորներին հավաստիացրել, որ Պուտինն ու Լուկաշենկոն իրեն ասել են,որ նույնիսկ Ալիեւն է հասկանում, որ Լեռնային Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի մաս։

Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո նա է խոստացել՝ Արցախի «անջատում՝ հանուն փրկության» թեզի իրականացում։

ՔՊ-ն է խոստացել՝ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։

Ավելին. ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Բորելն է ասել, որ Փաշինյանն է առաջին ՀՀ ղեկավարը, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։

Հ.Գ. 2020-ի հոկտեմբերին Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ 15-20 հոգու ներկայությամբ ասել եմ՝ «մենք ձեզ ժառանգել ենք 42 հազար քառ.կմ տարածքով երկու հայկական հանրապետություն, դուք մտածեք, թե ի՞նչ եք ձեզնից հետո թողնելու սերունդներին»։

Իմ այդ խոսքերը տարիներ առաջ Աժ-ում հրապարակայնացրել է ՀՅԴ ԳՄ ներկայացիւցիչ Իշխան Սաղաթելյանը, ով ներկա էր այդ հանդիպմանը։

Ի՞նչ էլ խոսեք. պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031