Մինչ հայաստանյան իշխանությունները փորձում են հանրությանը համոզել ռեգիոնում «խաղաղության դարաշրջանի» հաստատման մասին, նույնիսկ անշարժ գույքի շուկայի ակտիվությունը բացատրելով, այսպես կոչված, խաղաղության սպասումներով, տարածաշրջանում դրան բացարձակապես հակադիր և սահմռկեցուցիչ իրողություններ են ծավալվում։ Նախօրեին ՀՀ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում էր Հայաստանում տնտեսական որոշ ցուցանիշների:
Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև Մեքքայի համաձայնագրի շրջանակում ստեղծված Ռազմավարական քաղաքական-պաշտպանական կոմիտեի նիստը մոտ ժամանակում կանցկացվի Էր Ռիյադում։ Առաջիկա հանդիպման մասին հայտնել է Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարը։
Իսպանիայի հավաքականը փոփոխություններ է կատարել կազմում Չեխիայի դեմ Ազգերի լիգայի հանդիպումից առաջ։
Հարցաշարերում բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
Պարենամթերքի համաշխարհային գների ինդեքսը բարձրացել է մինչև 2022 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակը՝ մի շարք տարածաշրջաններում լոգիստիկ խնդիրների և երաշտի ֆոնին։ Դրա մասին տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) զեկույցում։
«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն Էդգար Ղազարյանը և Դավիթ Սարգսյանը քննարկում են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի անարգումը, վարչախմբի կողմից նրանց մոռացման քաղաքականությունը, զոհերի ծնողների հանդեպ պարբերաբար դրսևորվող բռնությունները, անարգանքը, քրեական գործերը, նահատակների փառքի անկյունների ապամոնտաժումը կրթական հաստատություններից, և այլն։
Իսրայելական Arkia ավիաընկերության ինքնաթիռն Իսրայելից մեկնել է Դուբայ՝ FlyDubai ավիաընկերության թռիչքների դադարեցումից հետո առաջին տարհանման չվերթն իրականացնելու նպատակով։ Դրա մասին հոկտեմբերի 2-ին հայտնել է Ynet պորտալը։
ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած Flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպը բնութագրել է որպես ահաբեկչական գործողություն։
Թուրքիայի առևտրի նախարար, պրոֆեսոր Օմեր Բոլաթը հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման և ներդրումների ծավալների ավելացման հարցերը։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է «Pacific Council» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:
ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը
Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը․
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Ազգերի լիգայի շրջանակում Չեռնոգորիայի դեմ կայացած խաղից հետո իր հասցեին հնչած քննադատություններին։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Հրանտ Միքայելյանն է։
Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սենատի անդամներ և քաղաքական գործիչներ։
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրները պահանջել են Հորմուզի նեղուցով նավարկության ազատության անհապաղ և լիարժեք վերականգնում և հայտարարել են այդ նպատակով ջանքերն ակտիվացնելու իրենց մտադրության մասին։
ԵՄ երկրները սկսել են քննարկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հնարավոր հրաժարականի հետևանքները՝ նրա ներպետական քաղաքական դժվարությունների ֆոնին։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է եվրոպական Politico պարբերականը։
Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն անդրադարձել է Պորտուգալիայի հավաքականում և նրա ավագ Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված աղմկահարույց իրավիճակին։
Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:
Չինաստանի հարավ-արևմտյան Գույան քաղաքում երեք տարեկան տղան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո։
ԱՄՆ-ը ծրագրում է Ճապոնիայի հետ խոշոր համատեղ զորավարժությունների շրջանակում Թայվանից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզում տեղակայել NMESIS հականավային հրթիռային համալիր, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։
Գիտնականները բացահայտել են, թե ինչու Երկրի վրա օրվա տևողությունը միշտ չէ, որ նույնն է։ Պարզվել է, որ այն կարող է մի քանի միլիվայրկյանով երկարել կամ կրճատվել։ Գիտնականներին վաղուց հայտնի է, որ Երկրի հեղուկ միջուկի պտույտի արագությունը ժամանակի ընթացքում փոխվում է։ Երբ միջուկն արագանում կամ դանդաղում է, մանթիան, որը Երկրի՝ մոտ 3000 կիլոմետր հաստությամբ ժայռային շերտն է, հակառակ ուղղությամբ է փոխում իր պտույտի արագությունը։
Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել այն օդաչուին ուղղորդողը, որը ենթարկվել էր արմատական իսլամացման գործընթացի և կազմակերպել էր հարձակումը FlyDubai-ի չվերթի ինքնաթիռում, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 2-ին չհայտարարված այցեր են իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Չելյաբինսկի մարզի Չեբարկուլի զորավարժարանում անցկացվող «Կենտրոն-2026» և «Փոխգործակցություն-2026» զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին ՌԴ զինված ուժերի արձագանքման արդյունավետությունը։
1. Կազմակերպել 2026 թվականի հոկտեմբերի 6-8-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող` Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր ԿԱՆՏՈՐԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինյան Ազգերի լիգայի խաղարկության՝ Դանիայի նկատմամբ տարած հաղթանակից (4:2) հետո մեկնաբանել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդի համաճարակն արդեն խլել է ավելի քան 4 հազար մարդու կյանք, հայտնել է Actualite պորտալը՝ հղում կատարելով երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (INSP) տվյալներին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած հայրենասեր ադրբեջանցի հպարտանում է այսօր իր պետությունով և պատերազմական իրենց հաղթանակներով: