Actualite. Կոնգոյում էբոլայի տենդի զոհերի թիվը գերազանցել է չորս հազարը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդի համաճարակն արդեն խլել է ավելի քան 4 հազար մարդու կյանք, հայտնել է Actualite պորտալը՝ հղում կատարելով երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (INSP) տվյալներին։

«Յոթ նահանգներում մահացել է 4 018 մարդ՝ հաստատված (էբոլայով վարակման) 8,3 հազար դեպքերից»,- գրել է պորտալը։

Ինչպես նշվել է, մահացության մակարդակը կազմում է 48,4 տոկոս։ Հրապարակման մեջ նաև նշվել է, որ տենդով վարակվածներից 2 162 մարդ ապաքինվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031