Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր

ԱՄՆ-ը ծրագրում է Ճապոնիայի հետ խոշոր համատեղ զորավարժությունների շրջանակում Թայվանից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզում տեղակայել NMESIS հականավային հրթիռային համալիր, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին։

Գործակալության տվյալներով՝ հրթիռային համալիրը «Սրված սուր» զորավարժությունների ընթացքում կտեղափոխեն ճապոնական Յոնագունի կղզի, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 19-29-ը։ Նշվել է, որ ճապոնական զինվորականները նույնպես կարող են այնտեղ տեղակայել իրենց սեփական հականավային և զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ։

Ինչպես նշել է գործակալությունը, NMESIS գործողության շառավիղը կազմում է մոտ 185 կիլոմետր, ինչը թույլ է տալիս խոցել նավեր Թայվանի շրջանում։ Անցյալ տարի ամերիկացի զինվորականներն արդեն կղզում անցկացրել էին մատակարարումների տեղափոխման զորավարժություններ՝ նմանակելով առաջավոր բազայի ստեղծումը տարածաշրջանային ճգնաժամի դեպքում։

«Սրված սուր» զորավարժությունն անցկացվում է երկու տարին մեկ և ԱՄՆ և Ճապոնիայի ամենախոշոր համատեղ զորավարժություններից մեկն է։ Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել էր, որ 2030 թվականից Յոնագունիում մշտապես զենիթային հրթիռներ տեղակայելու Ճապոնիայի ծրագրերը կուժեղացնեն տարածաշրջանային լարվածությունը և ռազմական առճակատում կսադրեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031