Թուրքիան մտադիր է Մեծ Բրիտանիայի հետ առևտուրը հասցնել 40 մլրդ դոլարի

Թուրքիայի առևտրի նախարար, պրոֆեսոր Օմեր Բոլաթը հանդիպում է ունեցել բրիտանացի գործընկերոջ՝ Ջոնաթան Ռեյնոլդսի հետ։ G20-ի առևտրի նախարարների հանդիպման շրջանակում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև Ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման և ներդրումների ծավալների ավելացման հարցերը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բոլաթը նշել է, որ 2025 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառության՝ 24 մլրդ դոլարի հասնելը վկայում է երկկողմ հարաբերություններում առկա հսկայական ներուժի մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ քաշած նշաձողի համաձայն՝ նպատակ կա երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը հասցնել 40 մլրդ դոլարի։

Նախարար Բոլաթը նաև հայտնել է, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայի հետ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալներն ավելացնելու, ինչպես նաև գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031