ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ ամբողջ աշխարհում կյանքի տևողությունը աճել է և հասել կորոնավիրուսի համավարակից առաջ եղած մակարդակին։

ԱՀԿ-ն գնահատել է առողջապահության միտումները տարբեր երկրներում և տարածաշրջաններում 2000-2023 թվականների ընթացքում, ներառյալ կյանքի տևողության, մահացության և հիվանդացության մակարդակի, ինչպես նաև հիվանդությունների փոփոխությունները։

«2023 թվականին կյանքի տևողությունը վերականգնվել է մինչև 73.3 տարի՝ մոտենալով համավարակից առաջ եղած մակարդակին, սակայն առողջ կյանքի տևողությունը մնում է 2019 թվականի մակարդակից ցածր», – ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։

Ոչ վարակիչ հիվանդություններն այժմ կազմում են ամբողջ աշխարհում մահացությունների 74 տոկոսը՝ 2000 թվականի 58 տոկոսի համեմատ։

«Դեմենցիայից մահացությունը եռապատկվել է, իսկ անհանգստության խանգարումների և դեպրեսիայի հետ կապված առողջության կորուստները կտրուկ աճել են համավարակի սկսվելուց ի վեր։

Մահվան հիմնական պատճառներն էին սրտանոթային հիվանդությունները, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունը և կաթվածը և շնչառական հիվանդությունները, այդ թվում՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և ստորին շնչուղիների վարակները»,- նշել է ԱՀԿ-ն։

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031