TRIPP-ը հասել է գործնական իրականացման փուլ․ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ TRIPP ծրագիրը հասել է գործնական իրականացման փուլին։

«Եթե մենք նայենք, թե մեկ տարվա ընթացքում ծրագիրը որքան է առաջ գնացել, որքան զարգացում ունենք արձանագրած, պետք է ասեմ, որ այդ մասշտաբի ծրագրի համար բավականին մեծ արդյունքներ ունենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ ներկայում ուսումնասիրություն է իրականացվում, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։ Դրանից հետո՝ 2027 թվականի սկզբին, հնարավոր կլինի անցնել գործնական քայլերի։

«Ծրագիրը հասունացել է և հասել է արդեն գործնական իրականացման փուլ: Կարծում ենք՝ մյուս տարվա սկզբին հնարավոր կլինի հիմնարկեքի արարողություն իրականացնել»,- ասել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031