Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվեց՝ 1:5
Տաշքենդում անցկացվող ընկերական մրցաշարի (Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ուսմանովի հիշատակին նվիրված) առաջին տուրում խոշոր հաշվով պարտություն կրեց ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը։ Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը մրցեց Ուզբեկստանի Մ-20 հավաքականի հետ, որն առավելության հասավ 5:1 հաշվով։
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի թիմը Արթուր Մանուկյանի գոլի շնորհիվ, սակայն զարգացման հաջողություն չստացվեց։
Հոկտեմբերի 4-ին հայ ֆուտբոլիստները կմրցեցն ռուսաստանցի հասակակիցների հետ։ Մրցաշարին մասնակցում է նաեւ Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականը։

