ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վարչակազմի հաղթանակի մասին դատարանում այսպես կոչված de minimis ռեժիմի չեղարկման հարցով, որը թույլ էր տալիս մինչև 800 դոլար արժողությամբ ապրանքներ ներմուծել ԱՄՆ առանց մաքսատուրքի վճարման և պարզեցված վերահսկողությամբ։
Մեծ Բրիտանիայում օգոստոսի 13-ին գրանցվել է տարվա ամենաշոգ օրը․ Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Քյուի Թագավորական բուսաբանական այգիներում ջերմաստիճանը հասել է +38,1-ի, գրում է The Guardian-ը։
Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) նոր բազմազգ հարվածային անօդաչու թռչող սարքերի խմբում կընդգրկվեն ամերիկյան և տարածաշրջանային անօդաչու համակարգեր, որոնք կարող են գործել օդում, ծովում և ջրի տակ։
Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) հերթապահ միջոցները երկրի շրջանների երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 193 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մի պահ ենթադրենք, որ մեզ ծովից ծով, լեռից լեռ ձգվող ընդարձակ տարածությամբ հայրենիք է վիճակվել: Մի՞թե կարծում եք, որ ընդարձակության ու մեր մյուս ակնկալիքների հանկարծակի իրականացումը բարիք էր բերելու մեզ: Վստահեցնում եմ, որ մեր հայրենիքի այդպիսի մեծությունն ահավոր վտանգ էր լինելու հայության համար և ոչ թե օգուտ:
Աշխարհի առաջատար ներդրումային բանկերից մեկը՝ «Goldman Sachs»-ը, կիսվել է 2050-ի տնտեսական կանխատեսումներով։ Դրանց համաձայն՝ թվարկված են այն երկրները, որոնք, 2050-ին կունենան աշխարհի ամենահզոր տնտեսությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հաշվի են առնվել նաև «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից պատրաստված զեկույցները, որտեղ նշվում է, որ 2050-2070 թվականներին աշխարհի բնակչությունը, կանխատեսումների համաձայն, կգերազանցի 9 միլիարդը։ Այդ […]
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։
Գաղտնիք չէ, որ համաճարակը և դրա շուրջ ծավալվող իրադարձությունները, որոնցում ներգրավված ենք բոլորս, պարունակում է վտանգ և անորոշության մեծ չափաբաժին։ Այդ իմաստով այն խիստ սթրեսածին է, և մեզանից յուրաքանչյուրը դրան հակազդում է յուրովի։
Այսօր էլ ծրագրի իրականացումը գտնվում է այն նույն փուլում, ինչ 8 տարի առաջ։ Չհաշված, որ այս ընթացքում Հայաստանը հասցրել է տույժ-տուգանքների տեսքով զգալի գումարներ վճարել վերցրած վարկերը չիրացնելու դիմաց։