#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱԿԱՆ 7 ՈՒԺԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԻՃԱՐԿՈՒՄ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՍԴ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ն Գերագույն դատարանի որոշման հիման վրա չի ընդունի փախստականների, հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է նախաձեռնել Թուրքիային 700 միլիոն դոլար արժողությամբ կործանիչների շարժիչների մատակարարման գործարք: Այս մասին Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցմանը հղումով հայտնել է Reuters գործակալությունը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում Հայաստանի անդամավճարը կազմում է 10%։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 366.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 369 դրամ:
Իրանի ապաարգելափակված ակտիվների մի մասը կուղղվի ԱՄՆ ֆերմերներից ցորեն, սոյա և եգիպտացորեն գնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վաղը՝ հունիսի 27-ին, Սև ծովի շրջաններից Հայաստան ներթափանցում է հերթական ցիկլոնը, վաղը ողջ օրվա ընթացքում ցիկլոնը կպտտվի Հայաստանի տարածքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը։
ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններ է վարում՝ գտնվելով ուժեղ դիրքում, և դա հասկանում են Թեհրանում, համոզված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +22…+24 աստիճան։
Հունիսի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի հետ ստորագրել է Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն. այն ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում։
Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը:
Քաղաքականության մեջ մանրուքներ չկան. դրա հերթական ապացույցը Թուրքիայի հետ բանագնացի Աժ նախագահի թեկնածու ընտրելն է։
Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, որով նախատեսվում է ներդնել IMEI կոդերի միասնական շտեմարան։ Առաջին հայացքից հնչում է տեխնիկական ու անմեղ՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում»։ Բայց եկեք տեսնենք ինչ է նախատեսվում իրականում.
ԱՄՆ-ը մինչև հուլիսի 25-ը երկարաձգել է ռուսական «ԼՈՒԿՈՅԼ» (MOEX: LKOH) նավթային ընկերության արտասահմանյան ակտիվների վաճառքի շուրջ բանակցություններ վարելու լիցենզիայի գործողության ժամկետը։ Այս մասին տեղեկացվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակի (OFAC) փաստաթղթից։
Վագենկնեխտն ընդգծել է, որ դաշնային կառավարությունը պարտավոր է անհապաղ առաջնահերթություն տալ դիվանագիտական ջանքերին՝ էսկալացիայի փոխարեն: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ կանխելու համար այն աղետը, որը միջուկային դարաշրջանում ընդունակ է ամբողջությամբ կործանել Գերմանիան:
Կուբիլյուսն ընդգծել է, որ «Ուկրաինան այժմ գերիշխում է մարտի դաշտում՝ շնորհիվ իր ռազմական դոկտրինի վերափոխման»։
Ուկրաինային տրամադրվող €90 մլրդ օգնության փաթեթի առաջին տրանշն այլևս չի ներառի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության համար նախատեսված €5,9 մլրդ-ը։ Դրա փոխարեն Կիևը կստանա €3,2 մլրդ՝ որպես ուղղակի բյուջետային աջակցություն։
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել թույլատրել Ռուսաստանի հավաքականին մասնակցել աշխարհի առաջնությանը և FIFA U15 փառատոնին:
Ավերվել են բազմաթիվ տներ, վնասվել են ենթակառուցվածքներ, իսկ երկրի գլխավոր օդանավակայանը փակվել է։
ԵՄ Խորհուրդը հաստատել է ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագրի շրջանակում սակագնային պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։ Բրյուսելը պարզաբանել է, որ 2025 թվականի օգոստոսի 21-ի ԵՄ-ԱՄՆ համատեղ հայտարարության մեջ ամրագրված պարտավորություններին համապատասխան՝ պաշտոնապես ընդունվել են երկու կանոնակարգեր։
Ըստ իրաելական ԶԼՄ հաղորդագրությունների՝ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների շարունակ վատթարացման ֆոնին պաշտոնական Երուսաղեմն առաջիկայում կարող է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Սիրիայի անցումային կառավարության (STG) կողմից Լիբանանի հետ սահմանին ռազմական ներկայության աննախադեպ ակտիվացումը մեծացնում է Սիրիայի կողմից Լիբանան ներխուժելու վերաբերյալ շրջանառվող լուրերի հավանականությունը։
Հիշեցնենք՝ հայ ֆուտբոլասերները պահանջում են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։
«Նպատակներից մեկը, որին մենք ցանկանում էինք հասնել, իրանական կողմի հետ կապի խողովակ ստեղծելն էր՝ հակամարտությունում լարվածությունը նվազեցնելու համար», – բրիտանական Unherd պորտալին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։
«ՆԱՏՕ-ն գոյություն ունի ոչ միայն Եվրոպան պաշտպանելու համար։ ՆԱՏՕ-ն գոյություն ունի նաև ԱՄՆ մայրցամաքային մասի պաշտպանությանն աջակցելու և Միացյալ Նահանգներին հնարավորություն ընձեռելու համար»։
Եվրոպայում գրանցվում են ջերմաստիճանի ռեկորդներ, և ծայրահեղ երևույթները սպառնալիք են ներկայացնում մարդկանց առողջության համար՝ թե՛ տանը, թե՛ աշխատավայրում։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին նշված է Եվրոպական արհմիությունների ինստիտուտի կողմից ներկայացված զեկույցում։ Տվյալ Ինստիտուտը Եվրոպական արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործող հետազոտական կենտրոն է, որն իր զեկույցում ներառել է կլիմայի փոփոխության պայմաններում աշխատողների առողջությունը պաշտպանելու առաջարկներ։ Զեկույցի […]