Հարավային Կորեան կործանիչներ է բարձրացրել օդ, երբ մոտ 10 չինական և ռուսական ռազմական ինքնաթիռներ կարճ ժամանակով մտել են երկրի ՀՕՊ նույնականացման գոտի։ Այդ մասին տեղեկացնում է Deitsche Welle-ն։
Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Աճառյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Մ․-ն իր վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հեծանվորդ, Երևանի բնակիչ 13-ամյա Ա․ Պ․-ին։
ԿԸՀ-ն մերժում է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ, գտնում է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, կայացել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստի խնդրում ենք դիմումները մերժել, հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը Իրանին մեղադրել է իր տարածքին անօդաչու թռչող սարքերով հարվածելու մեջ և խստորեն դատապարտել այդ հարձակումը։
Լեհերի մեծ մասը դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացմանը՝ երկրների միջև մեծաթիվ հակասությունների պատճառով։ Այս մասին X սոցցանցում հայտարարել է Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ Քշիշտոֆ Բոսակը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ազգային անվտանգության և պետական արժանապատվության հարցերը «սակարկության կամ պայմանական քննարկման առարկա չեն»՝ ընդգծելով, որ ինքնապաշտպանության Իրանի իրավունքն ու դրա իրացման միջոցները չեն կարող բանակցությունների թեմա դառնալ որևէ կողմի համար։
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները հայտնաբերել և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BYD մակնիշի ավտոմեքենան։
Պեկինում միաշարժիչ սպորտային ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելու հետևանքով օդաչուն զոհվել է, ևս 13 մարդ տուժել է։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի Չաոյան շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Թերություններ եղել են, բայց… վերաքվեարկությունը չի կարող լինել նույն ընտրությանը բնորոշ շարունակություն․ Հովակիմյանը պնդեց
Ֆրանսիայում ծայրահեղ շոգը հանգեցնել է մահվան դեպքերի աճին: Երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը հայտնել է, որ իշխանությունները մշակել են արտակարգ գործողությունների ծրագրեր Փարիզի և շրջակա տարածքների բոլոր հիվանդանոցների համար։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 28-30-ը և հուլիսի 1-2-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Տիկի՛ն Անդրեասյան, Կիևյան կամուրջը պատմամշակութային հուշարձան չէ՞, Ձեր վերահսկողությա՞մբ է նորոգվում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա դեկտեմբերին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնդկական IANS լրատվամիջոցին հայտնել է, որ հաջորդ տարվա սկզբին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Հնդկաստան:
ԿԸՀ ներկայացուցիչը չի նկատել վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, բայց ակնհայտ է համարում դրոնների քանակի տարբերությունը
Հունիսի 26-ին Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ: Հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հյուսիսային Ամերիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ն ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ։
Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության վերջնական ելքի վրա։ Սահմանադրական դատարանում ընթացող քննության շրջանակներում այս մասին հայտարարեց պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։
Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից նախաձեռնված ցանկացած նոր ռազմական բախում լուրջ կորուստներ կպատճառի նրանց։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հույս է հայտնել, որ իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ խիստ դատավճիռ կկայացվի։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վրացական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Երևանից Տավուշի Նորաշեն գյուղ տեղափոխված Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը որոշեցին ապացուցել, որ գյուղական կյանքը կարող է լինել ոչ միայն խաղաղ, այլև ստեղծագործական ու հաջողության հնարավորություններով լի։
Հարյուրավոր միլիոնների արժեք ունեցող ավտոբուսներն այսօր պարզապես կանգնած են մի տարածքում՝ անձրևի, արևի ու ժամանակի ողորմածությանը թողնված։ Ամիս առ ամիս դրանք ժանգոտում են, քայքայվում, թալանվում և աստիճանաբար վերածվում մետաղի ջարդոնի։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Կուպերը ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային կարգավորման շուրջ բանակցային գործընթացի դինամիկան, հաղորդում է IRNA-ն։
«Թել-Սել» ԲԲԸ-ն շարունակում է ընդլայնել ծառայությունների շրջանակը՝ ներդնելով նոր թվային լուծումներ և գրանցելով գործունեության առանցքային ցուցանիշների աճ։ Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ներկայացվեցին 2025 թվականի արդյունքները, որոնք վկայում են ընկերության կայուն զարգացման և արդյունավետ կառավարման մասին։
Հունիսի 24-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ։ Իսպանացի մասնագետն արդեն բուժում է ստանում։ Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից։
ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը պնդում է՝ ընտրություններն անցել են կազմակերպված և հանգիստ, իսկ խախտումներ միշտ էլ կարող են լինել. նորմալ է
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական դիրքերին հարվածներ հասցնելու մասին։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ այս գործողությունները եղել են ուղիղ պատասխան դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերի իրականացրած հարձակմանը։