«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։
«Ես ուրիշ բան չգիտեմ: Կա այլ բան, որ նոր իշխանությունը երկերեսանիությամբ չպետք է տառապի: Կլինի Հայաստանում շուտով նոր իշխանություն, բայց նա երկերեսանիությամբ չպետք է տառապի: Մեկ ռուսների հետ, մեկ նրանց հետ խաղեր չենք կարող տալ: Չի կարելի թույլ տալ, պետք է լինել բարոյական, հստակ»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Փաշինյանի իշխանության օրոք ՔՊ-ականներին տրվում են պարգևավճարներ աշխատավարձի չափ, մի բան էլ՝ ավելի (դա արվում է, որովհետև եթե աշխատավարձը բարձրացնեին, ապա ստիպված կլինեին ամբողջ տնտեսության մեջ աշխատավարձ բարձրացնել), իսկ թոշակառուների կենսաթոշակի բարձրացումը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան գների բարձրացումը, իսկ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը համահունչ է գների բարձրացմանը (ոչ մի տոկոս էլ իրական աշխատավարձի բարձրացում չկա): Արդյունքում՝ ունենք աղքատության շեշտակի աճ: