Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՌԴ իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում 2025 թ․ հոկտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և ապրիլի 13-ին ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Հայաստան է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ, որը 1993 թ. մայիսի 31-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքներով։
Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի սկզբանե էր Բանը, և Բանն Աստծո մոտ էր, և Աստված էր Բանը» (Հովհ. Ա 1)։
Թուրքիայի և Ռուսաստանի առևտրային հարաբերություններում հրուշակեղենի ոլորտը նոր թափ է ստանում։ 2026-ի փետրվարի դրությամբ Ռուսաստանը Թուրքիայից ներմուծել է 11 մլն դոլարի քաղցրավենիք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։
Բրազիլացի ֆիթնես-բլոգեր Արթուր Ուրսուն բացահայտել է իր անսովոր սննդակարգը, որի շնորհիվ նա նիհարել է 40 կիլոգրամ: Նրա պատմությունը լուսաբանել է Terra հրատարակությունը։
Հայկական Արցախն ու հինգ հազար հայ մարդկանց կյանքի չփակված հաշիվը հայերի որևէ սերունդ պետք է փակի, և դա որևէ կապ չունի ռևանշի կամ պատերազմի հետ, թեև, եթե անհրաժեշտ է՝ դրանք ևս պետք է չբացառվեն: