Բրազիլիայում հեղեղները և սողանքները 30 մարդու կյանք են խլել
Բրազիլիայի հարավ-արևելքում հորդառատ անձրևների և դրանց առաջացրած սողանքների պատճառով 30 մարդ է զոհվել, 39 մարդ դեռ անհետ կորած է։
Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։Մինաս Ժերայսի նահանգում գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։
Սողանքի տակ է մնացել 12 տուն, 200 մարդու հաջողվել է փրկել։
Որոշ համայնքներ սողանքների պատճառով կտրվել են արտաքին աշխարհից։
Դպրոցներում դասերը չեղարկվել են։



