Ռուբեն Վարդանյանի ազատությունը մենք տեսնելու ենք. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Ռուբեն Վարդանյանի լուսանկարը՝ կից գրառմամբ. ««Արցախը եղել է, կա և կլինի։ Սա իրավական բնույթի հարց չէ, այլ այն մասին է, որ պարզապես չի կարելի վերցնել և ջնջել ոչ ոքի». Ռուբեն Վարդանյանի բարձր, արժանապատիվ կեցվածքը Բաքվի դատարանում ինձ հիշեցրեց Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկը» պատմվածքի բանտում գտնվող հերոսին։

Բանտում նա դիմանում է անասելի տանջանքների։ Նրան զսպաշապիկ են հագցնում(ցավ պատճառելու դաժանագույն միջոց), իսկ նա կարողանում է ինքն իրեն հասցնել կատարելության, հոգին անջատել մարմնից և սավառնել տարբեր աշխարհներ։
Ռուբեն Վարդանյանը հայ մարդու կատարելության օրինակ է և ժամանակի ընթացքում մենք նրա կարիքը ավելի ու ավելի շատ ենք զգալու։ Երբեք պետք չէ հուսալքվել, վհատվել, ինչպես ասում է Ռուբեն Վարդանյանը։ Նրա ազատությունը մենք տեսնելու ենք»:



