Չեխիայի նախագահը համարձակ հայտարարություն է արել Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ

Կարևոր է միայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը, այլ ոչ թե Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների հետ, ասել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը Odkryto.cz-ին տված հարցազրույցում։

«Այն փաստը, որ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները մերձեցել են կամ արդեն գրեթե համաձայնեցված են, մեծ հաջողություն է։ Եթե հաշվի առնենք, թե այս ընթացքում որքան հակասական հայտարարություններ ենք լսել տարբեր կողմերից: Կարևորը ոչ թե Ուկրաինայի և նրա դաշնակիցների համաձայնությունն է, այլ պատերազմող կողմի, այսինքն՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ համաձայնությունը»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս