Տնային կալանքը ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու իշխանության մարտավարությունը պարզ նպատակ ունի՝ հեռանալ աղմուկից ու գլխացավանքից և առավելագույնս մարդուն զրկել հաղորդակցության հնարավորությունից։

Եթե քաղաքական գործերով բանտային ազատազրկման մասով ընդդիմադիր դաշտը, ակտիվ նախաձեռնությունները, գործելու ավանդական գործիքակազմ ունեն, որը լավ կամ վատ աշխատում է, ապա տնային կալանքների պարագայում իրավիճակը հուսադրող չէ։

Միքայել և Մկրտիչ սրբազաններ, Դավիթ Համբարձումյան, Սամվել Կարապետյան, Արթուր Սարգսյան ու երկար շարունակելի ակտիվ գործիչների, հոգևորականների շարք, ովքեր այս պահին բանտում չեն, սակայն բավականին մեծ սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում են։

Իշխանությունը մանևրում է՝ և՛ ներսի, և՛ դրսի աղմուկից խուսափելու համար, ինչին պետք է իրավիճակին համահունչ արձագանքել և գործել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728