Առանց բժշկի նշանակման հազը ճնշող դեղեր մի տվեք ձեր երեխաներին
Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար Լիանա Նազարյանը գրում է.
Անհապաղ դիմեք բժշկի, եթե՝
• Երեխան մինչև 3 ամսական է և ունի հազ
• Հազը ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, շնչահեղձությամբ կամ շնչելիս սուլոցով
• Կա բարձր ջերմություն (≥38.5°C), որը չի իջնում կամ պահպանվում է 2–3 օրից ավելի
• Երեխան կապտում է, շրթունքները կամ դեմքը կապտավուն են
• Կա շատ ուժեղ, նոպայաձև հազ, հատկապես գիշերը
• Հազի ժամանակ կամ հետո լինում է փսխում
• Երեխան շատ թուլացած է, քնկոտ, հրաժարվում է ուտելուց կամ խմելուց
• Հազը սկսվել է օտար մարմին կուլ տալուց հետո (խաղալիք, սնունդ և այլն)
Պլանային կարգով դիմեք բժշկի, եթե՝
• Հազը տևում է ավելի քան 7–10 օր
• Այն չոր է, տանջող կամ աստիճանաբար ուժեղանում է
• Ուղեկցվում է քաշի կորստով, երկարատև հոգնածությամբ
• Երեխան ունի ալերգիա, ասթմա կամ այլ քրոնիկ հիվանդություն
Ինչ կարելի է անել տանը (եթե վիճակը թեթև է)
• Տրամադրել բավարար հեղուկներ
• Պահել սենյակը խոնավ ու մաքուր օդով
• Խուսափել ծխից և սուր հոտերից
• Առանց բժշկի նշանակման չտալ հազը ճնշող դեղեր, հատկապես փոքր երեխաներին»։



