Լոնդոնը 150 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կիևի համար ամերիկյան զենք գնելու համար
Մեծ Բրիտանիան համաձայնել է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ հատկացնել Ուկրաինային ամերիկյան զենք գնելու համար ՆԱՏՕ-ի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ (Prioritised Ukraine Requirements List PURL) նախաձեռնության շրջանակում. հաղորդում է Politico-ն՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։
Պարբերականը նշում է, որ Մեծ Բրիտանիան դարձել է ՆԱՏՕ-ի վերջին դաշնակիցը, որը միացել է նախաձեռնությանը։
Politico-ի տվյալներով՝ ծրագիրը մինչև 2025 թվականը Ուկրաինայի համար հավաքել է մոտ 5 միլիարդ դոլար։ Փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ «լիովին վստահ է», որ դաշինքը կարող է այս տարի լրացուցիչ 15 միլիարդ դոլար հավաքել։
Մեկ օր առաջ արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով Դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերին, հաղորդել էին, որ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն պարտավորվել են PURL ծրագրի շրջանակում Կիևի համար ավելի քան 4,5 միլիարդ դոլարի ամերիկյան զենք գնել։ Ըստ Ուիթաքերի՝ համապատասխան պարտավորություններ են ստացվել ՆԱՏՕ-ի 21 երկրներից և ՆԱՏՕ-ի երկու գործընկերներից։
PURL նախաձեռնության մասին հուլիսի 14-ին հայտարարել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այն նախատեսված է ամերիկյան արտադրության զենքի, դրանց թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, զինամթերքի և պահեստամասերի գնման համար։ Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման ֆինանսավորման նախաձեռնությունը ծագել է, երբ ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է շարունակել Կիևին անվճար զենք մատակարարելը։
PURL-ի շրջանակում Ուկրաինային օգնությունը կլինի գլխավոր թեման ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների փետրվարի 12-ին Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։



