Համաշխարհային սպորտի աստղերը` Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում
Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանում իսկական աստղային հանդիպում է տեղի ունեցել։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանը և հանրահայտ բլոգեր ու բռնցքամարտիկ Ջեյք Փոլը ժամանել են Հայաստան։ Նրանց ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Զբոսանքի ընթացքում Ծառուկյանը կատակել է Փոլի հետ՝ հարցնելով, թե ինչու նրա հետ չէ նորաթուխ օլիմպիական չեմպիոն Յուտա Լերդամը։ «Նա ձեռքը կդներ Արսենի գլխին, և գուցե հաջորդ չեմպիոնը Արսենը լիներ»,– կատակել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Ջեյք Փոլը վերջերս հայտնվել էր համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում։ Սոցցանցերում լայն տարածում էր գտել տեսանյութը, որտեղ նա հուզմունքից չի կարողանում զսպել արցունքները՝ տրիբունայից հետևելով, թե ինչպես է իր սիրելին՝ հոլանդուհի Յուտա Լերդամը, օլիմպիական ռեկորդով նվաճում չեմպիոնի տիտղոսը։
Armsport.am



