Բաժիններ՝

10 տարում Թուրքիան 1.2 տրիլիոնի ներմուծում է արել բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել վերջին 10 տարվա ընթացքում բարձր և միջին տեխնոլոգիաների ոլորտում ներմուծման ծավալների վերաբերյալ։ 10 տարվա ընթացքում Թուրքիան 1 տրիլիոն 228 մլրդ դոլարի ներմուծում է կատարել, իսկ արտահանման ծավալները կազմել են 776 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2016-ից ի վեր Թուրքիայի բարձր և միջին տեխնոլոգիական արտադրանքի ընդհանուր ներմուծումը գերազանցել է 1.228 տրիլիոն դոլարը: 2025-ը վերջին 10 տարվա ընթացքում ներմուծման ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարին էր՝ 132 միլիարդ դոլար:

2025-ի դեկտեմբերին բարձր տեխնոլոգիական արտահանումը հասել է 1.55 մլրդ դոլարի, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Միջին-բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումն աճել է 18.8%-ով՝ հասնելով 10.188 մլրդ դոլարի, մինչդեռ ներմուծումն աճել է 14.2%-ով՝ հասնելով 12.776 մլրդ դոլարի: Միայն 2025-ի դեկտեմբերին Թուրքիայի առևտրային դեֆիցիտը բարձր և միջին տեխնոլոգիական ապրանքախմբերում հասել է 5.275 մլրդ դոլարի:

Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայի ամենաբարձր տեխնոլոգիական դեֆիցիտը կազմել է 59.389 մլրդ դոլար և գրանցվել է 2023-ին, իսկ ամենացածր դեֆիցիտը կազմել է 20.483 մլրդ դոլար՝ 2019-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս