Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International

Ջեյ Դի Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. X-ի էջում գրել է Christian Solidarity International-ը (CSI)։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր Հայաստան է ժամանում, որից հետո կայցելի Ադրբեջան։

Անցյալ շաբաթ CSI-ն կարողացավ այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին բանտում և նրա ստորագրված նամակը փոխանցել Ջեյ Դի Վենսին։

CSI-ն գնահատում է փոխնախագահի թիմի ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածյալներին։

«Մենք վստահ ենք, որ փոխնախագահը կհետևի արքեպիսկոպոսի ուղերձին և

1) կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակումը,

2) կստանա երաշխիքներ Արցախի բռնի տեղահանված հայերի՝ իրենց հին հայրենիք անվտանգ վերադարձի համար», – նշվում է գրառման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս