Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր

Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժություններին՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում իրականացված այս գործարքը հիմք կդառնա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728