Բաժիններ՝

Լիբանանի Տրիպոլի քաղաքում շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի

Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA)։

Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրեն Իմադ Խրեյշը հայտնել է, որ փրկարարական խմբերը քաղաքի հյուսիսային Բաբ ալ-Թաբանե թաղամասում փլուզված շենքերի փլատակներից դուրս են բերել և օգնություն ցուցաբերել 8 մարդու։

Նրա խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։

Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ նմանատիպ միջադեպն է Տրիպոլիում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս